Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Վրացական երազանք»-ն առաջատար է. ԿԸՀ-ն հաշվարկում է ընտրությունների արդյունքները

«Վրացական երազանք»-ն առաջատար է. ԿԸՀ-ն հաշվարկում է ընտրությունների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հաշվարկելով 72.45 տոկոս քվեաթերթիկների տվյալները, հայտարարել է, որ «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքել է ձայների 48.51 տոկոսը: «Միացյալ ազգային շարժում-միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է» քաղաքական ուժը ստացել է ձայների 26.15 տոկոսը: Երրորդ տեղում «Եվրոպական Վրաստան»-ն է, որն ստացել է ձայների 3.8 տոկոսը:  Բացի այս երեք ուժերից, նախնական արդյունքներով, խորհրդարան կանցնեն ևս յոթ ուժեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ընդհանուր ընտրական տեղամասերի թիվը 3 հազար 847 է:

Ընտրություններին մասնակցել է 48 քաղաքական կուսակցության և 2 դաշինք:

Մեծամասնական ընտրակարգով երկրորդ փուլով քվեարկություններ կանցկացվեն Թբիլիսիում, Քութայիսում, Ռուսթավիում, Թելավիում, Ախմետայում, Կվարելիում, Լագոդեխիում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]