Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հովհաննիսյանը լիարժեք հրադադար հաստատելը հնարավոր չի համարում, քանի դեռ չկան վերիֆիկացիոն մեխանիզմներ

Հովհաննիսյանը լիարժեք հրադադար հաստատելը հնարավոր չի համարում, քանի դեռ 
չկան վերիֆիկացիոն մեխանիզմներ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հնարավոր չի համարում Լեռնային Ղարաբաղում լիարժեք հրադադարի հաստատումը, քանի դեռ չկան միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին Հովհաննիսյանը նշեց հոկտեմբերի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որի վերաբերյալ հարցադրումները, առաջարկները մեր զինված ուժերը մշակում է, որևէ լիարժեք հրադադար լինել չի կարող: Շատ կարևոր է, որ լինեն այն մեխանիզմները, որոնցով հնարավոր է վերահսկել հրադադարը, տեսնել խախտողին, ի սկզբանե ֆիքսել, որ ագրեսիան ու պատերազմը սկսել է Ադրբեջանը: Կարծես բոլորի ուշադրությունից դուրս է մնացել, թե ինչպես սկսվեց այս պատերազմը»,- ասաց Հովհաննիսյանը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]