Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ես կույր եմ, բայց գործում եմ, իսկ միջազգային հանրությունը տեսնում է, բայց չի գործում. Արցախի ՄԻՊ

Ես կույր եմ, բայց գործում եմ, իսկ միջազգային հանրությունը տեսնում է, բայց չի 
գործում. Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ով փոքր հասակում կորցրել է տեսողությունն ադրբեջանական ռումբի պայթյունի հետևանքով, միջազգային հանրությանը կոչ է անում գործել` տեսնելով այն ամենը, ինչ Ադրբեջանն անում է Արցախի քաղաքացիական բնակչության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բեգլարյանը ասել է Ադրբեջանի կողմից հոկտեմբերի 31-ին թիրախավորված Ստեփանակերտի կենտրոնական շուկայից արված իր տեսաուղերձով:

«Ադրբեջանը շարունակում է ռազմական հանցագործությունները Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ: Ադրբեջանը չտարբերակված թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները, ենթակառուցվածքները, որպեսզի խորացնի Արցախում հումանիտար աղետը: Ես տեսնում եմ, որ կան շատ ավերածություններ, ես կույր եմ, բայց ես «տեսնում եմ» շոշափելով, ես կույր եմ, բայց ես գործում եմ: Միջազգային հանրությունը կույր չէ, բայց չի գործում: Միջազգային հանրությունը տեսնում է ամեն ինչ, առանց շոշափելու` աչքերով: Բայց նա պատշաճ չի գործում: Այդ պատճառով շարունակվում են ռազմական հանցագործությունները Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների կողմից: Միջազգային հանրությանն իմ կոչն է, որպես կույր և, որպես Արցախի Մարդու իրավունքների պաշտպան` սկսե’ք գործել, դադարե’ք խոսել, մի’ եղեք կույր»,- նշել է Բեգլարյանը:

Արտակ Բեգլարյանը նշել է, որ Ստեփանակերտի շուկայի թիրախավորումը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ պայմանավորվածության ձեռքբերումից հետո, ըստ որի կողմերը չպետք է թիրախավորեն քաղաքացիական օբյեկտները:

«Բայց դուք տեսնում եք, որ նրանք թիրախավորել են քաղաքացիական օբյեկտը, որը շատ հեռու է ռազմական օբյեկտներից և գտնվում է Ստեփանակերտի թաղամասերից մեկում: Այս թիրախավորման հետևանքով բազմաթիվ խանութներ են ավերվել և լրջորեն վնասվել, կան նյութական մեծ վնասներ: Ադրբեջանը հարվածներ է հասցրել նաև Ստեփանակերտի, Շուշիի, Մարտունու, Մարտակերտի և մի շարք այլ քաղաքների ու գյուղերի բնակելի հատվածները: Ադրբեջանի հարվածների հետևանքով 59 տարեկան տղամարդ է զոհվել Մարտունու Հերհեր գյուղում»,- հայտնել է Արտակ Բեգլարյանը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]