Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արաղչին մանրամասներ է ներկայացրել Անկարա այցից

Արաղչին մանրամասներ է ներկայացրել Անկարա այցից

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արաղչին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման  Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով մեկնել է Անկարա, հանդիպել Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնարի հետ: Կողմերը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

«Անկարայում մենք Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնարի հետ  բաց ու օգտակար քննարկում ունեցանք: Իրանը և Թուրքիան երկու հիմնական դերակատարներ են, որոնք անհերքելի դեր ունեն տարածաշրջանի խաղաղության և կայունության հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արաղչին նշել է իր «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«ՌԻԱ նովոստի» գործակալությանը տրված հարցազրույցում՝ Արաղչին ասել է, որ Թեհրանի խաղաղության ծրագիրը հիմնվում է «տարածաշրջանային երկրների, այդ թվում Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցության վրա»։

Հոկտեմբերի 29-ին Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը Երևանում հանդիպել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, իսկ հոկտեմբերի 30-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Պատրաստեց Հերմինե Մինասյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]