1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քաղաքագետն ակնկալում է, որ ՌԴ օժանդակությունը ՀՀ-ին կարող է լինել ռազմական տեխնիկայի, մասնագետների տեսքով

Քաղաքագետն ակնկալում է, որ ՌԴ օժանդակությունը ՀՀ-ին կարող է լինել ռազմական 
տեխնիկայի, մասնագետների տեսքով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի դիտարկմամբ  ՌԴ ռազմական օժանդակությունը Հայաստանին կարող է լինել ռազմական տեխնիկայի, մասնագետների տեսքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարկարովը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրության և առաջացած մարտահրավերների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղած նամակին, կարևորեց ՀՀ անվտանգության ապահովման համար Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը:  

«Ռազմատեխնիկական, քաղաքական և տնտեսական համագործակցությունը, որ կա Հայաստանի և Ռուսաստանի միջև, կշարունակվի: Եթե մենք ակնկալում ենք, որ ՌԴ-ն օժանդակելու է ՀՀ-ին, ապա կարող ենք ասել, որ, բնականաբար, խոսքը հստակ ռազմական տեխնիկայի, մասնագետների մասին կլինի, ինչը ևս կարևոր է տվյալ պարագայում»,-ընդգծեց նա:

Ռազմական տեսանկյունից, քաղաքագետի դիտարկմամբ, ՌԴ-ն Հայաստանի համար առանցքային գործընկերներից է, և համատեղ քայլերի մասին անհրաժեշտ էր ավելի վաղ մտածել: «Կան որոշ հասկանալի սահմանափակումներ, որոնք վերաբերում են ՌԴ-ի և ՀՀ-ի միջև համագործակցությանը: Այսինքն, ՌԴ-ի ձեռքերը կապված են, երբ խոսքը Արցախի մասին է, որը ճանաչված չէ ՌԴ-ի կողմից: Հետևաբար, ամբողջ համագործակցությունը վերաբերում է Հայաստանին և Ռուսաստանին»,- նշեց քաղաքագետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և  1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:

Ի պատասխան Փաշինյանի նամակին Ռուսաստանի Դաշնությունը հաստատել է հավատարմությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դաշնակցային պարտավորություններին: ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարությունում նշվում է, որ ՀՀ-ին կտրամադրվի անհրաժեշտ ողջ աջակցությունը, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]