1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դպրոցը՝ բանակին. ԿԳՄՍ նախարարությունն աշակերտներին առաջարկում է արդյունավետ օգտագործել արձակուրդը

Դպրոցը՝ բանակին. ԿԳՄՍ նախարարությունն աշակերտներին առաջարկում է 
արդյունավետ օգտագործել արձակուրդը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմում է աշակերտներին՝ առաջարկելով արդյունավետ օգտագործել արձակուրդը՝ օգնելով «Դպրոցը` բանակին», «Մենք ենք մեր սահմանները»  կարգախոսներով նախաձեռնություններին։

«Սիրելի աշակերտներ, այս օրերին կարող եք ավելի նպատակային և արդյունավետ օգտագործել ձեր արձակուրդը՝ «Դպրոցը` բանակին», «Մենք ենք մեր սահմանները»,  կարգախոսներով օգնելով այս նախաձեռնություններին։  Մի շարք կազմակերպություններ ընդունում են թղթի թափոն, պլաստիկ և ապակյա տարաներ։ Թափոնների, պլաստիկ և ապակյա տարաների հանձնումից գոյացած հասույթը փոխանցվում է «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին: Թղթի գրեթե բոլոր տեսակի թափոններն ընդունվում են, նախընտրությունը տրվում է ավելի բարակ ու սպիտակ թղթերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է նախարարության հաղորդագրությունում:  

Թուղթ ընդունող կազմկերպություններն են՝  ISSD, «Էկո աղբ», «Սմարտ ապագա», «Քլինլենդ» ՍՊԸ, «Վազգեն Աբգարյան» ՍՊԸ: Պլաստիկ ընդունող կազմակերպություններն են՝ ISSD, «Մաքուր Գորիս», «Սմարտ ապագա», «ԱՄ-ԷՍԿԱ», «Էկո աղբ»,  Proper Plastic, «Քլինլենդ» ՍՊԸ, «ԱրմՊլաստ» ՍՊԸ: Ապակի ընդունող կազմակերպություններն են՝ ISSD, «Էկո աղբ», «Սմարտ ապագա»:

Նշվում է, որ թափոնները հավաքելու և հանձնելու աշխատանքները կարող են կազմակերպել նաև դպրոցների միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]