1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վիեննայում շուրջ 50 թուրք իսլամիստներ հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա

Վիեննայում շուրջ 50 թուրք իսլամիստներ հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ծագում ունեցող շուրջ 50 երիտասարդ իսլամիստներ հոկտեմբերի 29-ին ներխուժել են Վիեննայում գտնվող Սուրբ Անտոնիո Պադովացու կաթոլիկ եկեղեցի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Kurier» պարբերականը: Եկեղեցի ներխուժած երիտասարդները վնաս են պատճառել՝ ոտքով հարվածելով գույքին, ջարդել են եկեղեցական պարագաները:

Եկեղեցու սպասավորները ոստիկանություն են կանչել, թեպետ խուլիգաններին հաջողվել է փախչել մինչև իրավապահների ժամանումը: Ամեն դեպքում, առկա է երիտասարդների գործողությունների տեսագրություն: Իրավապահները կարծում են, որ հարձակման կազմակերպիչները մի խումբ թուրք իսլամիստ ֆանատներ են, որոնք վերջին ամիսներին ոստիկանության ուշադրությունն են գրավել: Իրավապահներն արդեն նույնականացրել են 10 անձի: Ավելի վաղ նրանք արդեն աչքի էին ընկել հասարակական կարգի խախտմամբ:

Կաթոլիկ եկեղեցու նկատմամբ ոտնձգությունը կատարվել է Ֆրանսիայում իսլամիստների կողմից հարձակումների և Թուրքիայի նախագահի՝ Եվրոպայում իսլամի նկատմամբ վախի մասին հայտարարության ֆոնին: Ֆրանսիայում քաղաքացիների վրա մի քանի հարձակումներ են գրանցվել Նիցցայում, Լիոնում, Ավինյոնում հոկտեմբերի 29-ին և 30-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]