Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ի տարբերություն Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ՀՖՖ-ն պահպանում է ՈՒԵՖԱ-ի սահմանած նորմերը

Ի տարբերություն Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ՀՖՖ-ն պահպանում է ՈՒԵՖԱ-ի 
սահմանած նորմերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ն հետևում է Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների`խաղերի ընթացքում քաղաքական և ռազմական արտահայտություններ չանելու արգելքի պահպանմանը: Ի տարբերություն Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ՀՖՖ-ն չի խախտում այս արգելքը։ «Արմենպրես»-ի  հետ զրույցում այս մասին ասաց ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը։

«Ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող խաղերի ընթացքում քաղաքական կամ ռազմական արտահայտություններ անելու իրավունք չկա։ Ընդունված է  միայն #Artsakhstrong կարգախոսը, որը ֆեդերացիայի կողմից որևէ պատժի չի արժանանում։ Ի տարբերություն ՀՖՖ-ի՝ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան, ՈՒԵՖԱ-ի հովանավոր SOCAR նավթային ընկերությունը, ադրբեջանական ակումբներից մեկը, չեն հետևում այս նորմերին»,- նշեց Կարապետյանը։

Սոցիալական ցանցերում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները այս ընթացքում մի շարք գրառումներ են կատարել՝ միջազգային հանրությանը կոչ անելով դատապարտել խաղաղության դեմ իրականացվող ռազմական գործողությունները։ Մինչդեռ, օրինակ` թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ` հօգուտ Ադրբեջանի։

ՈւԵՖԱ-ն նկատողություն է արել Ադրբեջանի չեմպիոնին, թիմի ֆուտբոլիստներին և աշխատակիցներին` հոկտեմբերի 1-ին Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումից հետո հաղթանակը ակնհայտ զինվորական ողջույնով տոնելու համար։

Նարե Թորանյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]