Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՊԲ 7-8 ժամկետային զինծառայող համառ մարտերից հետո փախուստի են մատնել հակառակորդի 100 հոգանոց խմբին

ՊԲ 7-8 ժամկետային զինծառայող համառ մարտերից հետո փախուստի են մատնել 
հակառակորդի 100 հոգանոց խմբին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային ուղղությամբ 7-8 ժամկետային զինծառայող իրենց սպաների հետ սեպտեմբերի 29-ին մոտ 3 ժամ տևած համառ մարտերից հետո կարողացել են փախուստի մատնել թշնամու 100 անդամ ունեցող հարձակվող խմբին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախի հանրային հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում դիրքապահ զինվորը պատմում է, որ ամենածանր հարձակումը եղել է սեպտեմբերի 29-ին, թշնամին այդ օրը միայն հրետակոծությամբ չի սահմանափակվել:

«Սեպտեմբերի 29-ին ժամը 15:00-ի սահմաններում հակառակորդի դիվերսիոն խումբը բարձանում է մեր դիրքի ուղղությամբ և ցանկանում է մտնել մեր դիրք: Մոտ երկու-երեք ժամ տևած մարտից հետո հակառակորդը փախուստի է դիմել, թողնելով իր զենքը ու զինամթերքը»,- ասել է դիրքապահ զինվորը:

Նրա խոսքով` ոչ բոլորն են հասցրել փախչել, միջդիրքային տարածքում մնացել են թշնամու մարմիններ: Դիվերսանտներից 7-ը խրամատում են վնասազերծվել և հողով ծածկվել հարձակումից մոտ մեկ ամիս անց:

«Դիվերսիոն խմբում եղել են ոչ միայն ադրբեջանցի, այլ նաև տարբեր ազգերի մարդիկ, նրանց մոտ տարբեր երկրների զինգրքույկներ էին»,- նշել է զինվորը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]