Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում առնվազն 20 շենք է փլվել, զոհվել առնվազն 4 մարդ

Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում առնվազն 20 շենք է փլվել, զոհվել 
առնվազն 4 մարդ

ԻԶՄԻՐ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 4, վիրավորվել 120 մարդ, 2 տասնյակից ավելի շենքեր են փլվել: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման գործակալությունը:

Հոկտեմբերի 30-ին Արևմտյան Թուրքիային հարվածած 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը Իզմիրի Սեֆերիհիսար քաղաքն է: Թուրքական «Հուրիեթ»-ի փոխանցմամբ՝ Իզմիրի քաղաքապետ Թունչ Սոյերը նշել է. «Տեղյակ ենք մոտավորապես 20 շենքի կործանման մասին»:

Իզմիրի նահանգապետ Յավուզ Սելիմ Քյոշգերը ևս տեղի ունեցած ուժգին երկրաշարժի վերաբերյալ հայտարարություն է արել. «Շուտով կլինենք ճգնաժամային կենտրոնում և կփոխանցենք բոլոր տեղեկությունները»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով CNN Türk հեռուստաընկերությանը Սեֆերիհիսարի քաղաքապետ Իսմայիլ Եթիշքինի հարցազրույցը, բնակիչները լքել են շենքերը: Թուրքիայի նախագահ Էրդողանը ևս Իզմիրի երկրաշարժի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ՝ ցավակցելով երկրաշարժից տուժածներին:

Ներքին գործերի նախարար Սոյլուն հայտնում է, որ էպիկենտրոնին մոտ գտնվող Ուշաք, Դենիզլի, Մանիսա, Բալըկեսիր, Այլըն և Մուղլա քաղաքներում վիրավորների կամ զոհերի մասին որևէ լուր չկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am