1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ քաղավիացիան պարզաբանում է ռուսական լրատվամիջոցում «խորհրդավոր» որակված չվերթի պատմությունը

ՀՀ քաղավիացիան պարզաբանում է ռուսական լրատվամիջոցում «խորհրդավոր» 
որակված չվերթի պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանել է ռուսական Lenta.ru-ում «խորհրդավոր» որակված Socata TBM-930 չարտերային ինքնաթիռի պատմությունը: Լրատվամիջոցը հայտնել էր, որ ինքնաթիռը Հայաստանից ուղևորվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի ուղղությամբ:

Flightradar24 համակարգի տվյալների համաձայն, սակայն, ինքնաթիռը Հայաստանից ուղևորվել է դեպի Բուլղարիայի «Պլովդիվ» օդանավակայան և վայրէջք կատարել այնտեղ:

«Ինքնաթիռը պատկանում է «Գոլդեքս Տեքստիլ» ընկերությանը, գրանցված է Ավստրիայում, որևէ արտառոց հանգամանք այս թռիչքի հետ կապված չէ: Հայաստան է եկել Պլովդիվից` (Բուլղարիա- խմբ.) 3 օր առաջ, իսկ այսօր վերադարձել է: Նույն ինքնաթիռը դեպի Հայաստան և այստեղից մի շարք թռիչքներ է իրականացրել նաև նախկինում»,-«Արմենպրես»-ին հայտնեցին քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]