Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

ԵՄ-ում հայտարարել են կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ սահմանափակումների անհրաժեշտության մասին

ԵՄ-ում հայտարարել են կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ սահմանափակումների անհրաժեշտության մասին
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կկարողանա դադարեցնել նոր կորոնավիրուսի տարածումը, միայն եթե մտցնի անհրաժեշտ սահմանափակումներ, որոնք վերաբերում են քաղաքացիների առօրյա կյանքին: Հոկտեմբերի 30-ին այդ մասին հայտարարել Է առողջապահության եվրակոմիսար Ստելլա Կիրիակիդիսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք պետք Է հանձն առնեք դա. մտցնենք առօրյա կյանքի անհրաժեշտ սահմանափակումներ, որպեսզի դադարեցնենք (վարակի) փոխանցումը»,- ասել Է նա Եվրամիության երկրների առողջապահության նախարարների տեսախորհրդաժողովի ժամանակ:

Եվրամիության երկրների ղեկավարները հոկտեմբերի 29-ին անցկացրել են տեսախորհրդաժողով՝ նվիրված կորոնավիրուսի տարածման դեմ այքարի հարցին, որի արդյունքներով ընդունել են Եվրոպայում համավարակի երկրորդ ալիքի լրջությունը եւ հայտարարել նոր եւ շատ երկարատեւ սանիտարական միջոցների անխուսափելիության մասին, որոնք կդադարեն սոսկ բնակչության զանգվածային հաջող պատվաստումից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:






https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ