Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

Գեղարքունիքի մարզում ավարտին է մոտենում կարտոֆիլի բերքահավաքը

Գեղարքունիքի մարզում ավարտին է մոտենում կարտոֆիլի բերքահավաքը

ԳԱՎԱՌ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2020 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ ավարտին է մոտենում կարտոֆիլի բերքահավաքը։  Ինչպես  §Արմենպրես¦-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Մարտին Պետրոսյանը, շուրջ 8000 հեկտար կարտոֆիլի ցանքերից մնացել է բերքը հավաքել մոտ 90 հեկտար տարածքում։ Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 240-250 ցենտներ։

Հոկտեմբերի վերջին օրերի դրությամբ սկսվել է նաեւ կաղամբի բերքահավաքը, որի ցանքատարածությունները կազմում են շուրջ 600 հեկտար։ Այս ուղղությամբ եւս բերքատվության արդյունքները գոհացուցիչ են։ §Բերքահավաքն աստիճանաբար մոտենում է ավարտին։ Մի քանի օրերի ընթացքում, մանավանդ որ առայժմ բարենպաստ են եղանակային պայմանները, ամբողջությամբ կավարտվեն կարտոֆիլի, կաղամբի, գազարի բերքահավաքի աշխատանքները։

Այս տարի գոհացուցիչ արդյունք են տվել աշնանացան ցորենի ցանքերը, որոնցում մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 30-32 ցենտներ։ Հոկտեմբեր ամսին մարզում ավարտվել է նաեւ անասնակերի բերքահավաքը։ Մարզի տնտեսություններում կուտակվել է շուրջ 115 հազար տոննա խոտ եւ 22 հազար տոննա ծղոտ։ Հոկտեմբերի 30-ի դրությամբ մարզում կատարվել է մոտ 7700 հեկտար աշնանացան, որի աշխատանքները շարունակվում են¦,-ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։

Խոսրով Խլղաթյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ