Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

Գործազրկությունը եվրոգոտում կազմել Է 2,5 տարվա առավելագույն ցուցանիշ՝ 8,3 տոկոս

Գործազրկությունը եվրոգոտում կազմել Է 2,5 տարվա առավելագույն ցուցանիշ՝ 8,3 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոգոտու 19 երկրներում գործազրկությունը 2020 թվականի սեպտեմբերին կազմել Է 8,3 տոկոս, ինչն առավելագույն ցուցանիշն Է 2018 թվականի ապրիլից ի վեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Եվրոպական միության վիճակագրական վարչության տվյալները:

Վերլուծաբանները միջին հաշվով նույնպես կանխատեսել Էին սեպտեմբերյան գործազրկությունը 8,3 տոկոսի մակարդակի վրա, հաղորդել Է Trading Economics-ը:

Վերանայված տվյալների համաձայն, օգոստոսին գործազրկությունը կազմել Է 8,3 տոկոս, այլ ոչ թե 8,1 տոկոս, ինչպես ավելի վաղ հաղորդվել Էր: 2019 թվականի սեպտեմբերին գործազրկությունը եվրոգոտում գտնվում Էր 7,5 տոկոսի մակարդակի վրա:

Գործազուրկների թվաքանակը եվրոգոտում անցյալ ամսին ավելացել Է 75 հազարով՝ հասնելով 13,612 միլիոն մարդու: Անցյալ տարվա սեպտեմբերի համեմատությամբ նրանց թվաքանակն աճել Է 1,376 միլիոնով: Իսպանիայում գործազրկությունը սեպտեմբերին կազմել Է16,5 տոկոս, Իտալիայում՝ 9,6 տոկոս, Ֆրանսիայում՝ 7,9 տոկոս, Գերմանիայում՝ 4,5 տոկոս:

Գործազրկությունը երիտասարդության շրջանում (մինչեւ 25 տարեկան) եվրոգոտում նվազել Է մինչեւ 17,6 տոկոս՝ օգոստոսի 18,3 տոկոսից: Եվրամիությունում գործազրկությունը սեպտեմբերին մնացել Է 7,5 տոկոսի մակարդակի վրա: Դրա հետ մեկտեղ գործազրկությունը երիտասարդության շրջանում օգոստոսի 17,8 տոկոսից կրճատվել Է մինչեւ 17,1 տոկոս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ