1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վերջին ամսում 14 օտարերկրացիների են վտարել Ֆրանսիայից, որոնց կասկածում են արմատականության մեջ

Վերջին ամսում 14 օտարերկրացիների են վտարել Ֆրանսիայից, որոնց կասկածում են արմատականության մեջ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իշխանություններն անցած ամսին երկրից վտարել են 14 օտարերկրացիների, որոնց կասկածում են բռնության եւ արմատական գաղափարների տարածման մեջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 30-ին այդ մասին հայտնել Է հանրապետության ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը:

«Մենք պետք Է լավ հասկանանք, որ անհրաժեշտ Է վճռական դիրքորոշում բռնել այն օտարերկացիների նկատմամբ, որոնց կասկածում են արմատականացման մեջ: Հենց այդ պատճառով ենք մենք նրանց վտարում: Ամսվա ընթացքում վտարվել Է 14 մարդ, չնայած որ համավարկի պատճառով փակ Է օդային հաղորդակցությունը»,- ասել Է նախարարը RLT ռադիոկայանի եթերում: Նրա տեղեկատվությամբ՝մոտ օրերս երկրից կվտարվի եւս 18 մարդ:

Հոկտեմբերի կեսերին Ֆրանսիայի ներքգործնախարարությունը հայտնել Է, որ իշխանությունները հետեւում են ավելի քան 4 հազար օտարերկրացիների, որոնց կասկածում են արմատականացման մեջ, եւ պատրաստվում են երկրից վտարելու նրանցից 230-ին: Ըստ որում Դարմենենն ուշադրություն Է հրավիրել, որ «30 ահաբեկիչներից, որոնք վերջին ժամանակներս հարձակումներ են կատարել Ֆրանսիայի տարածքում, 22-ը ֆրանսիացիներ են»:

Նախարարը նշել Է, որ «երկրում ահաբեկչական սպառնալիքի վտանգը չափազանց բարձր Է»:

«Մենք պատերազմ են մղում ոչ թե կրոնի, այլ իսլամիստական գաղափարախոսության դեմ»,- ընդգծել Է Դարմանենը:

Մեկնաբանելով հոկտեմբերի 29-ին Նիսում Թունիսից սերցածի կողմից կատարված ահաբեկչությունը՝ Դարմանենն ընդգծել Է, որ հարձակվողն ավելի վաղ հայտնի չի եղել ո՛չ ֆրանսիացի, ո՛չ եվրոպացի իրավապահներին: «Նա իշխանություններից փախստականի քարտ չի խնդրել»,- նշել Է ՆԳՆ-ի ղեկավարը: «Մենք պետք Է հասկանանք, որ եղել են եւ կարող են լինել այդ սոսկալի հարձակման նման այլ իրադարձություններ»,- նախազգուշացրել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]