Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թաթարստանում ոստիկանները ձերբակալելիս գնդակահարել են դանակով իրենց վրա հարձակված տղամարդուն

Թաթարստանում ոստիկանները ձերբակալելիս գնդակահարել են դանակով իրենց վրա 
հարձակված տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաթարստանի Կումորի մունիցիպալ շրջանում ոստիկանները գնդակահարել են այն մարդուն, որը ծառայական ավտոմոբիլների կայանատեղ է նետել շշեր՝ ենթադրաբար դյուրավառ խառնուրդով եւ ձերբակալելիս վիրավորել ոստիկանության աշխատակիցներից մեկին: Հոկտեմբերի 30-ին այդ մասին հաղորդվում է ներքգործնախարարության Թաթարստանի կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Գերատեսչության մամուլի ծառայության տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով մոտավորապես 00:30-ին ոստիկանության տեղամասային լիազորը, ծառայական ատոմոբիլը կայանելով Ռուսաստանի ՆԳՆ-ի Կումորի շրջանային բաժնի տարածքում, գետնին նկատել է բռնկում եւ ապակու բեկորներ: Մինչ հրդեհը մարում էին, անհայտ անձը կայնատեղի կողմ է նետել եւս մեկ շիշ դյուրավառ խառնուրդով եւ փորձել է փախչել:

«Տեղամասային լիազորը Ռուսաստանի ՆԳՆ-ի Կումորի շրջանի բաժնի ժամանակավոր ձերբակալման մեկուսարանի պետի հետ, որն այդ գիշեր հերթապահում էր, կազմակերպել են հետապնդում: Երբ ոստիկանները հասել են չարագործին, նա սկսել է դանակով սպառնալ նրանց: Ձերբակալելիս ակտիվ դիմադրություն է ցույց տվել եւ ոստիկաններից մեկին դանակի մի քանի վերքեր հասցրել»,- ասված է հաղորդարգության մեջ:

Իրավապահները զենք են գործադրել, ինչից հետո չարագործն ստացած վերքերից տեղում մահացել է: Դա եղել է 2004 թվականին ծնված տեղացի բնակիչ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]