1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վիետնամը մտադիր Է դեկտեմբերին անցկացնել ԱՍԵԱՆ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցություն

Վիետնամը մտադիր Է դեկտեմբերին անցկացնել ԱՍԵԱՆ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավ - արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցությունը, որը 2020 թվականին կազմակերպում Է Վիետնամը որպես այդ տարածաշրջանային դաշինքի գործող նախագահ, կկայանա դեկտեմբեին: Հոկտեմբերի 30-ին այդ մասին հաղորդել Է «Կուան դոյ նյան զան» բանակային թերթը՝ վկայակոչելով Վիետնամի ազգային պաշտպանության փոխնախարար Նգուեն Չի Վինին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարության անցած նիստում, որը նվիրված Էր միջազգային գործունեությանը, որոշում Է ընդունվել ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների պաշտանության նախարարների 14-րդ խորհրդակցության եւ երկխոսության գործընկերների հետ ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների 7-րդ խորհրդակցության անցկացման ժամկետների եւ ձեւաչափի մասին:

Այդ երկու միջոցառումները կկայանան դեկտեմբերի առաջին կեսին հեռակապի ռեժիմով 2020 թվականի փետրվարին Վիետնամն արդեն անցկացրել Է Ասոցիացիայի երկրների պաշտապանական գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, որի հիմնական թեմաներն են դարձել տարածաշրջանային անվտանգության հարցերը եւ պայքարը կորոնավիրուսի տարածման դեմ: Այդ քննարկումներն, ինչպես սպսվում Է կշարունակվեն նաեւ առաջիկա հանդիպումներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]