Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Հայերը SpaceX-ի կենտրոնակայանի դիմաց ցույցով պահանջել են չեղարկել Թուրքիայի հետ գործարքը

Հայերը SpaceX-ի կենտրոնակայանի դիմաց ցույցով պահանջել են չեղարկել Թուրքիայի 
հետ գործարքը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրոնային հաղորդագրությունների արշավից հետո այս անգամ հարյուրավոր հայեր ցույց են արել Կալիֆոռնիայի Հոթորն քաղաքում SpaceX-ի կենտրոնակայանի դիմաց՝ ընդդեմ Թուրքիայի կառավարության հետ ընկերության արբանյակային գործարքի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի մասին հայտնում է ABC7-ը:

SpaceX-ը նախատեսում է նոյեմբերի 30-ին Ֆլորիդա նահանգից գործարկել Turksat-5A արբանյակը: Նշվում է, որ արբանյակը կառուցվել է «Airbus Defence»- ի և «Space»- ի կողմից և ներկայացվել է, թե նախատեսված է «Թուրքսաթ» պետական ընկերության հեռուստատեսային հեռարձակման և հարակից հաղորդակցությունների մեջ օգտագործելու համար: Բողոքի ակցիա իրականացնողները հավատացած են, որ արբանյակը Թուրքիայի կառավարության կողմից կարող է օգտագործվել ռազմական նպատակներով: Հոդվածում հիշեցվում է, որ Թուրքիան ներկայումս օգնում է Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում:

Ավելի վաղ աշխարհի տարբեր ծայրերից հայերը SpaceX- ին ուղղված էլեկտրոնային նամակների արշավին էին սկսել: SpaceX-ի աշխատակիցների էլեկտրոնային փոստերը հեղեղվել են նամակներով` կոչ անելով ընկերությանը չեղյալ հայտարարել Թուրքիայի կառավարության հետ կնքած գործարքը՝ դրանով իսկ չօգնելով Էրդողանի ռեժիմին:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ