Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1991 թ. հոկտեմբերի 30-ին Արցախյան ազատամարտի ռազմական գործողություններից մեկի ժամանակ հայկական զինված ուժերը Արկադի Տեր-Թադեւոսյանի հրամանատարությամբ ազատագրեցին Հադրութի շրջանի Տող գյուղը:

-           1907 թ. հոկտեմբերի 30-ին ծնվել է Ռաֆայել Արշակի Աթայանը՝ արձակագիր, գրականագետ, մանկավարժ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու (մահ.՝ 1990 թ.):

-           1922 թ. հոկտեմբերի 30-ին ծնվել է Ցոլակ Բեքարյանը՝ հայ կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ (մահ.՝ 1980 թ.):

-           1853 թ. հոկտեմբերի 30-ին սկսվում են պատերազմական գործողություններ Ղրիմի պատերազմի Կովկասյան ռազմաճակատում։

-           1917 թ. հոկտեմբերի 30-ին ծնվել է Լեւոն Հայկազունը՝ կրկեսի արտիստ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1956)։ Հայկական կրկեսի կոլեկտիվի հիմնադիրներից։

-           1918 թ. հոկտեմբերի 30-ին կնքվեց Մուդրոսի զինադադարը, համաձայն որի՝ Օսմանյան կայսրությունը դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից:

-           1973 թ. հոկտեմբերի 30-ին բացվեց Բոսֆորի կամուրջը՝ փաստացի Եվրոպան Ասիային միացնող կամուրջը:

-           1960 թ. հոկտեմբերի 30-ին ծնվել է Դիեգո Մարադոնան՝ արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

 

Հիշարժան փաստեր

-           Ծամոնը ուղեղի ակտիվության խթանիչ է: Այն ուսանողները, ովքեր ծամոն են ծամում մաթեմատիկական թեստերի ժամանակ, ավելի լավ արդյունքներ են ունենաում:

-           Փողկապը՝ որպես մաթեմատիկական հետազոտության օբյեկտ: Գիտնականները պարզել են, որ գոյություն ունի փողկապը կապելու 177147 եղանակ:

-           1900 թվականին աշխարհի բոլոր մաթեմատիկական հետազոտությունները կարելի էր տեղավորել 80 գրքում: Այսօր դրանց քանակն այնքան է ավելացել, որ դժվարությամբ կտեղավորվեն 100 000 գրքում:

-           2010 թվականին մաթեմատիկայի համաշխարհային օրվա շրջանակներում 1,13 մլն ուսանող աշխարհի 235 երկրից ռեկորդ է սահմանել՝ ճիշտ պատասխանելով 479,732,613 հարցերին:

-           Նույն պարագծով բոլոր երկրաչափական պատկերների մեջ ամենամեծ մակերեսն ունի շրջանը:

-           Չինաստանի շատ հիվանդանոցներում 4-րդ հարկ գոյություն չունի, որովհետեւ չինարենում այն նշանակում է մահ:

-           Գոյություն ունի շաբաթվա մեջ 7 օր, 7 մահացու մեղք եւ 7 բարերար, 7 մայրցամաք, ծիածանի 7 գույն, 7 երաժշտական նոտա, արարման 7 օր եւ այլն: Եվրոպայում կա այսպիսի մի համոզմունք, ըստ որի 7-րդ որդու 7-րդ որդին ունի կախարդական ուժ: Նաեւ 7 թիվը համարվում է աշխարհում ամենաշատ մարդկանց սիրելի թիվը:

-           Համաձայն Պյութագորասի, 5 թիվը մարդու միկրոկոսմոսի կատարյալ թիվն է: Արիստոտելը 5-րդ տարրն է ավելացրել 4 տարերքին (կրակ, ջուր, օդ, հող) եւ անվանել եթեր, որն ալքիմիկոսների հոգեւոր փորձերի հիմք դարձավ: Նաեւ 5 թիվը ունի հոգեւոր նշանակություն եւ տարբեր մշակույթներում այն յուրահատուկ սիմվոլ է:

-           8 թիվը համարվում է կատարելության թիվ: Այն ասոցացվում է անսահմանության հետ, իսկ հին եգիպտացիների մոտ այն համարվում էր հավասարակշռության եւ տիեզերական խաղաղության թիվ:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]