Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախագահն ստորագրել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումների մասին օրենքը

Նախագահն ստորագրել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում 
լրացումների մասին օրենքը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 29-ին ստորագրել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, համաձայն որի ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում իրականացվող միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների թվում նախատեսվում է անհրաժեշտության դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործումը, ինչպես նաև սահմանվում է ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման վերցնելու ընթացակարգը, այդ թվում՝ գույքի օրինական տիրապետողի կողմից համաձայնություն ստանալու դեպքում իրավասու պաշտոնատար անձի կողմից կազմվող՝ գույքի կամավոր հանձնման վերաբերյալ արձանագրությանը ներկայացվող պահանջները, գույքը հարկադիր կարգով օգտագործման վերցնելու վերաբերյալ կազմվող արձանագրությանը ներկայացվող պահանջները: «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]