Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է տեղեկացնել ռազմական դրության կարգի խախտումների մասին

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է տեղեկացնել ռազմական դրության կարգի խախտումների մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ հորդորում է տեղեկացնել դազմական դրության պայմաններում սահմանված կարգի խախտումների և բացթողումների վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։

«Հարգելի՛ հայրենակիցներ

Ռազմական դրության պայմաններում սահմանված կարգով իրականացվող կցագրումների, անհրաժեշտ հավաքագրումների, կամավորագրումների, ինչպես նաև դեպի Արցախի Հանրապետություն՝ համապատասխան անձանց տեղաշարժը կազմակերպելու, վերջիններիս պատշաճ դիմավորման, տեղակայման, զորահավաքային զինծառայողների ծառայության կազմակերպման, ամրակցված զենքի ու ռազմամթերքի կիրառման կանոնների պահպանման, նրանց նյութական ապահովվածության, մարտական ծառայությունը վերահսկելու, ինչպես նաև զորամասերի մարտական պատրաստականության բերման պլանով նախատեսված աշխատանքների նկատմամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, շարունակում է իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ գործընթացների մասով, առանձին դեպքերի հետ կապված, ստացվում են բացթողումների կամ իրավախախտման հատկանիշներ մատնանշող որոշակի փաստական տվյալներ՝ խնդրում ենք համապատասխան ուղղություններում արձանագրված անցանկալի դրսևորումների վերաբերյալ բացառապես հավաստի և հստակ տեղեկություններ ունենալու դեպքում կապ հաստատել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում այդ նպատակով գործող՝ 015579342 հեռախոսահամարով»,- ասվում է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]