Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է սարսափելի հարձակումը Նիցցայում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է սարսափելի հարձակումը Նիցցայում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտել է Նիցցայում տեղի ունեցածը՝ այն որակելով որպես սարսափելի հարձակում: «Իմ խորին ցավակցությունները հարձակման զոհերի սիրելիներին և Ֆրանսիայի ժողովրդին: Ատելությունը տեղ չունի մեր հասարակություններում, և ՆԱՏՕ-ն կագնած է իր դաշնակից Ֆրանսիայի կողքին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Ստոլտենբերգը: 

Հոկտեմբերի 29-ին Նիցցա քաղաքում անհայտ անձը հարձակվել էր Նոտր Դամ բազիլիկ եկեղեցու վրա, սպանել երեք հոգու, որոնցից մեկին՝ գլխատել:  Կան վիրավորներ: Հանցագործություն կատարած անձը ևս վիրավոր է, ոստիկաններին հաջողվել է ձերբակալել նրան: Նիցցայի քաղաքապետն կատարվածը որակել է որպես ահաբեկչություն: «Նիցցան ու մեր երկիրն ընդհանրապես շատ մեծ գին են վճարում վերջին տարիներին: Ես միասնության կոչ եմ անում Նիցցայի բոլոր բնակիչներին», - գրել է Քրիստիան Էստրոզին «Թվիթերում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]