Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

 Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թվի նոր ռեկորդ Է գրանցվել

 Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թվի նոր ռեկորդ Է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատվել Է COVID-19-ից 366 մարդկանց մահ. սա նոր ռեկորդ Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հաղորդել են ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:

Այսպիսով, ցուցանիշն առավելագույնները նորացնում Է երրորդ օրն անընդմեջ. նախօրյակին հաղորդվել Էր 346 մարդու, մեկ օր առաջ՝ 320 մարդու մահվան մասին:

Մասնավորապես, 66 մարդ մեկ օրում մահացել Է Մոսկվայում, 34-ը՝ Սանկտ Պետերբուրգում, 16-ը՝ Ռոստովի մարզում: Մահացածների ընդհանուր թիվը համաճարակի սկզբից ի վեր ողջ ժամանակաշրջանում հասել Է 27 հազար 301-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը նաեւ հասել Է ռեկորդային ցուցանիշի՝ 17 հազար 717-ի:

Ընդհանուր առմամբ համավարակի սկսվելուց ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել Է 1 մլն 581 հազար 693-ի: Հիվանդանոցներից դուրս գրվածների թիվը նույնպես նորացրել Է առավելագույնը՝ հասնելով 14 հազար 740-ի, իսկ ընդամենն ապաքինվել Է 1 մլն 186 հազար 41 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]