1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

 Աշխարհի ամենահարուստ մարդը գրեթե յոթ միլիարդ դոլար է կորցրել մեկ օրում

 Աշխարհի ամենահարուստ մարդը գրեթե յոթ միլիարդ դոլար է կորցրել մեկ օրում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, հոկտեմբերի 28-ին կորցրել Է 6,8 միլիարդ դոլար, իսկ ընդհանուր առմամբ աշխարհի միլիարդատերերի թոփ-10-ի կարողությունը մեկ օրում 37,36 մլրդ դոլարով ընկել Է աշխարհի ֆոնդային սակարանների փլուզման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Bloomberg Billionaires Index (BBI)-ի տվյալները, որը հաշվարկվել Է «Բլումբերգ» գործակալության կողմից:

Նաեւ մեծ կորուստներ են կրել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը եւ Tesla ու SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքը՝ 5,75 միլիարդ դոլար եւ 4,25 միլիարդ դոլար՝ համապատասխանաբար: Ցուկերբերգը եւ Մասքը չորրորդ ու հինգերորդ հորիզոնականներն են զբաղեցնում BBI-ի միլիարդատերերի վարկանիշում: Երկրորդ հորիզոնականում գտնվում Է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որն այնքան Էլ չի տուժել. մեկ օրում նրա կարողությունն ընկել Է «ընդամենը» 2,3 միլիարդ դոլարով:

Միեւնույն ժամանակ, ինչպես գրում Է Forbes հանդեսը, վկայակոչելով իր Forbes Real-Time հաշվորդին, աշխարհի տասը ամենահարուստ մարդկանց միագումար կարողությունը մեկ օրում ընկել Է 34 միլիարդ դոլարով:

Հրատարակության գնահատումներով՝ Ցուկերբերգը դուրս Է մնացել ավելի քան 100 մլրդ դոլար կարողությամբ մարդկանց ցուցակից, իսկ ներդրող Ուորեն Բաֆեթը յոթերորդ դիրք Է տեղաշարժվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ զիջելով հնդիկ գործարար Մուքեշ Ամբանիին: Համաշխարհային միլիարդատերերի առաջին տասնյակը բաղկացած Է առավելապես ամերիկացիներից, միայն երկու դիրքերն են զբաղեցնում այլ երկրներից ունեւոր քաղաքացիներ՝ Reliance Industries-ի սեփականատեր Մուկեշ Ամբանին՝ Հնդկաստանից եւ Louis Vuitton Moսt Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոն՝ Ֆրանսիայից:

Այսպիսով՝ միլիարդատերերի կարողության անկումը բացատրելի Է հոկտեմբերի 26-ին ամերիկյան ֆոնդային շուկաներում սպառավաճառքներով: Dow Jones ինդեքսն ընկել Է 2,3 տոկոսով, ինչն ամենաուժեղ անկումն Է դարձել սեպտեմբերի 3-ից ի վեր մեկ առեւտրաշրջանի ընթացքում: S&P 500 ինդեքսը կորցրել Է 1,9 տոկոս՝ ցուցաբերելով ամենաբարձր անկումն ամսվա ընթացքում, Nasdaq ինդեքսը նվազել Է 1,6 տոկոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]