Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիայում թուրքի մուրճի հարվածից վիրավորում ստացած Գևորգը հիվանդանոցում է, կա վիրահատության կարիք

Ֆրանսիայում թուրքի մուրճի հարվածից վիրավորում ստացած Գևորգը հիվանդանոցում 
է, կա վիրահատության կարիք

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում ի աջակցություն Արցախի խաղաղ ցույցի ժամանակ թուրք հանցագործի մուրճի հարվածից գլխի հատվածում վիրավորում ստացած Գևորգի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն կա վիրահատության կարիք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ մանրամասներ ներկայացնելով Գևորգի քրոջ հետ հեռախոսազրույցից:

«Գևորգը դեռ գտնվում է հիվանդանոցում, վիրահատության կարիք կա, բայց, բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Շուտափույթ ապաքինում մաղթեցի Գևորգին ու շնորհակալություն հայտնեցի, որ մեր հայրենակիցները եվրոպական քաղաքներում շարունակում են համայն աշխարհին ահազանգել Արցախի և Հայաստանի դեմ դուրս եկած ադրբեջանա-թուրքական ահաբեկչական դաշինքի մասին»,-նշել է Նազարյանը:

ԱԺ փոխնախագահը հիշեցրել է նաև առավոտյան Ֆրանսիայի Նիցցա քաղաքում դանակով զինված մի մոլեռանդի՝ եկեղեցում գտնվող մարդկանց վրա հարձակվելու մասին, նկատել, որ դա դեղի է ունենում Փարիզում ուսուցչի գլխատումից 13 օր անց: «Ցավում եմ, որ Ֆրանսիայի մեր բարեկամ ժողովրդին նորից ցավ են պատճառում: Եթե ժողովրդավարության առաջնորդները ի զորու չլինեն սաստել ահաբեկչական մեթոդներով գործող պետություններին, ապա այդ պետություններից դուրս եկող քաղաքացիներն իրենց անհանդուրժող, ծայրահեղական ու հանցագործ վարքով խաթարելու են մարդկանց հավատն առ ազատությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքը ու այս պարագայում ոչ մեկ՝ անկախ ազգությունից ու բնակությունից, չի կարող մտածել, որ հանգիստ ու խաղաղ կյանք կարող է ունենալ: Մենք պե՛տք է միասին գործենք»,-շեշտել է Նազարյանը:

Հոկտեմբերի 28-ի առավոտյան Ֆրանսիայում հայերի խաղաղ ակցիայի ընթացքում նրանց վրա մուրճով և դանակով հարձակվել էին թուրքեր: Դրանից հետո չհանգստացած թուրք ազգայնականների ամբոխը գիշերը դուրս էր եկել Լիոնի փողոցներ, անկարգություններ արել, հայերին ուղղված սպառնալիքներ հնչեցրել:

Հոկտեմբերի 29-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքի կենտրոնում՝ Նոտր Դամի մոտակայքում, դանակով զինված մարդը հարձակվել է այնտեղ գտնվողների վրա, կա երեք զոհ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]