Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում 1 709-ով ավելացել Է

Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում 1 709-ով ավելացել Է
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը ավելացել Է 1 709-ով, մահացել Է եւս 20 մարդ:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից երկրում մինչ օրս հայտնաբերվել Է վարակման 35 567 դեպք: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաներից դուրս Է գրվել 2 075 մարդ, համավարակի սկզբից ի վեր բուժվել Է 16 904 մարդ: Մահացել Է 273 հոգի:

Այժմ կարանտինում Է գտնվում 3 507 մարդ, ստացիոնարներում՝ 4 022, քովիդ-հյուրանոցներում՝ 2 344 մարդ:

Վրաստանի 41 քաղաքացի բուժման Է բերվել այլ երկրներից:

Ախտահարման նախորդ օրական ցուցանիշը կազմել Է 1 741, իսկ բուժվածներինը՝ 2 197:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել Է փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ