Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գլոբալ մարտահրավեր ՌԴ-ին. թուրքագետի արձագանքը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններին

Գլոբալ մարտահրավեր ՌԴ-ին. թուրքագետի արձագանքը տարածաշրջանում Թուրքիայի 
գործողություններին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում արդեն տևական ժամանակ է սկսել են աշխարհում ռազմաբազաների տեղակայման գործընթացներ: Դա Թուրքիայի քաղաքական գերակայությունն է:  

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Մենք կարող ենք տեսնել աշխարհի տարբեր երկրներում Թուրքիայի դե ֆակտո և դե յուրե ռազմական բազաների առկայությունը կամ ռազմական ներկայությունը: Կարծում եմ, որ ղարաբաղյան կոնֆլիկտում թուրքական գերնպատակներից մեկը Հարավային Կովկասում՝ Ադրբեջանում, բազայի կամ դե ֆակտո ներկայության լեգիտիմացումն է: Թուրքիան հետևողական, հաստատուն քայլերով գնում է այդ ուղղությամբ: Հայտնի զորավարժություններից հետո Ադրբեջանում մնացած թուրքական զորքին և ռազմատեխնիկային փորձ է արվում տալ լեգիտիմություն և, ըստ էության, ձևակերպել թուրքական ռազմաբազա Ադրբեջանի տարածքում»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը: Նրա կարծիքով, այդ բազաներից մեկը պետք է լինի Կասպից ծովի ավազանում, մյուսը՝ խորհրդանշական Նախիջևանում: Թուրքագետն ընդգծեց, որ սա ևս մեկ մարտահրավեր է ուղղված աշխարհին, տարածշրջանային հավասարակշռությունների խախտմանը: Թուրքական ագրեսիվ ռազմական ներկայությունը տարածաշրջաններում միտված է կոնֆլիկտները թեժացնելուն, ծավալապաշտական նկրտումները բավարարելուն:

Հաշվի առնելով, որ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը մեծ է, Թուրքիայի գործողությունները կարո՞ղ են, արդյոք, դիտարկվել նաև ընդդեմ Ռուսաստանի: Հարցին ի պատասխան թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ դա այդպես է:

«Իմ կարծիքով, տևական ժամանակ ընթանում է ռուս-թուրքական պրոքսի (միջնորդավորված- խմբ.) պատերազմ: Եվ այդ պատերազմները տեղի են ունենում այն տարածաշրջաններում, որոնք ՌԴ-ի համար կարևոր են և զգայուն: Մենք տեսանք ռուս-թուրքական պրոքսի պատերազմի դրսևորում՝ Սիրիայում ռուսական ինքնաթիռի խոցում, Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանություն և այլն: Ռուս-թուրքական պրոքսի պատերազմը տարբեր ինտենսիվությամբ է ընթանում: Միամտություն կլինի կարծել, որ ՌԴ-ի համար կարևոր այս տարածաշրջանում Թուրքիան չի գնալու սադրանքի, չի հրահրելու նոր ճակատի բացում: Սա գլոբալ մարտահրավեր է Ռուսաստանին»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով, այս ամենից բացի, վարձկանների, ահաբեկիչների տեղափոխումն այս տարածաշրջան, այսինքն՝ ավելի մոտեցում դեպի բուն ռուսական սահմաններին, ուղիղ սպառնում է ՌԴ-ի անվտանգությանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]