Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելներն արժանացել են ՀԲ-ի ներկայացուցիչների ուշադրությանը

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելներն արժանացել են ՀԲ-ի ներկայացուցիչների 
ուշադրությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները տեսակոնֆերանսի միջոցով քննարկել են արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման կիրառմամբ ռիսկերի վերլուծություն իրականացնելու և հարկային ստվերը բացահայտելու հնարավորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի ժամանակ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրել է ՊԵԿ-ում ներդրված էլեկտրոնային կառավարման համակարգերը։ Նա տեղեկացրել է, որ կոմիտեն տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացված գործարքների մասին տեղեկատվությունն ստանում է բացառապես էլեկտրոնային եղանակով` առանց տնտեսվարողներին լրացուցիչ ծանրաբեռնելու: Բացի այդ գործում են այլ գերատեսչությունների հետ տվյալների փոխանակման սխեմաներ։

Միքայել Փաշայանը ներկայացրել է հավաքագրվող տվյալների վերլուծության և մեքենայացված ուսուցման բաղադրիչների կիրառմամբ ստացված արդյունքների հստակ օրինակներ, որոնք վերաբերել են հարկ վճարողների փոխկապակցվածությանը, ստվերի բացահայտմանը և ապրանքների հետագծելիությանը։ Նա հայտնել է, որ տեղեկատվական բազաների տվյալների հիման վրա Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ մշակվել է մեքենայական ուսուցման և արհեստական բանականության տարրերով վերլուծական մոդել, որը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ հայտնաբերել ռիսկային հարկ վճարողներին և կազմակերպել նրանց նկատմամբ թիրախավորված վերահսկողություն։

Կոնֆերանսի մասնակիցները բարձր են գնահատել նշված ուղղություններով ՊԵԿ-ում իրականացված աշխատանքները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am