Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աշխարհում ոսկու պահանջարկն ընկել Է 2009 թվականից ի վեր մինչեւ նվազագույնը՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով

Աշխարհում ոսկու պահանջարկն ընկել Է 2009 թվականից ի վեր մինչեւ նվազագույնը՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի երրորդ եռամսյակում աշխարհում ոսկու ընդհանուր պահանջարկն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ 19 տոկոսով նվազել Է՝ մինչեւ 892 տոննա՝ կորոնավիրուսի շարունակվող համավարակի ֆոնին: Դա ամենացածր եռամսյակային ցուցանիշն Է 2009 թվականից ի վեր, հետեւում Է Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGC) «Ոսկու պահանջարկի դինամիկան» հաշվետությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Տարեկան հաշվարկով երրորդ եռամսյակում ոսկու համաշխարհային պահանջարկը նվազել Է 19 տոկոսով՝ մինչեւ 982 տոննա, քանի որ սպառողները շարունակում Էին զգալ COVID-1919-ի համավարակի ազդեցությունը: Դա ամենացածր եռամսյակային ցուցանիշն Է 2009 թվականի երրորդ եռամսյակից ի վեր»,- ասված Է հաշվետվությունում: Շուկայում ոսկու առաջարկն անցյալ տարվա համեմատությամբ նվազել Է 3 տոկոսով: Մետաղի պահանջարկը տարեսկզբից կազմել Է 2,97 հազար տոննա, ինչը 10 տոկոսով ցածր Է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ըստ որում ոսկու ներդրումային պահանջարկը երրորդ եռամսյակում անցյալ տարվա համեմատությամբ ավելի քան 20 տոկոսով աճել Է, նշում Է WGC՛: Այսպես, ամբողջ աշխարհում ներդրողները գնել են 222,1 տոննա ոսկու ձուլակտոր եւ ոսկեդրամ (+49 տոկոս տարվա նկատմամբ), իսկ ամենամեծ աճը տեղի Է ունեցել արեւմտյան շուկաներում, Չինաստանում: Նեդրրողները լրացուցիչ 272,5 տոննա ոսկի են ձեռք բերել ոսկով ապահովված սակարանային հիմնադրամների (ETF) միջոցով:

Տարեսկզբից ոսկու ETF-ն իրենց ակտիվներն ավելացրել են ավելի քան հազար տոննայով, եւ այժմ դրանց պահուստները կազմում են ռեկորդային 3,88 հազար տոննա: «Գնահատելով ներդողների հետ կապված իրավիճակը՝ երրորդ եռամսյակում մենք տեսնում ենք միջոցների նոր ռեկորդային ներհոս ոսկով ապահովված ETF-եր, ինչը հանգեցրել Է աննախադեպ բարձր գլոբալ ցուցանիշների: Պակաս հուսադրող չԷ նաեւ այն հանգամանքը, որ այդ եռամսյակում հայտնվեց ոսկու՝ որպես մանրուրդային ներդրողների համար «ապաստանի» դերը, քանի որ մարդիկ շարունակում են կայունություն որոնել շուկաներում անկայունության պայմաններում»,- նշում Է Ոսկու համաշխարհային խորհրդի վերլուծաբան Լուիզա Սթրիթը, որի խոսքը մեջբերված Է հաշվետվությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]