Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թրամփի հանրահավաքի ժամանակ Արիզոնայի երկնքում անհայտ ինքնաթիռ Է կալանվել

Թրամփի հանրահավաքի ժամանակ Արիզոնայի երկնքում անհայտ ինքնաթիռ Է կալանվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան F-16 կործանիչն անհայտ ինքնաթիռ Է կալանել Արիզոնայի երկնքում թռիչքների սահմանափակման գոտում՝ Բուլհեդ Սիթիի հարեւանությամբ, որտեղ տեղի Էր ունենում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN-ը: Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) ղեկավար Ջոն Կոռնելիոյի խոսքով՝ ընդհանուր նշանակության ավիացիայի ինքնաթիռը, որը կապի դուրս չի եկել օդային երթեւեկության կառավարման մարմինների հետ, առանց թույլտվության մտել Է թռիչքների ժամանակավոր սահմանափակման գոտի (Temporary Flight Restriction, TFR): Հանգամանքները պարզելու համար բարձրացվել Է F-16 NORAD կործանիչը:

«Խախտող ինքնաթիռն սկզբում չի արձագանքել կալանման գործընթացին, բայց ռադիոկապը հաստատել Է այն բանից հետո, երբ NORAD ինքնաթիռն արձակել Է ազդանշանային հրթիռները: Խախտող ինքնաթիռը սահմանափակ մուտքի գոտուց դուրս Է բերվել NORAD ինքնաթիռով՝ առանց հետագա միջադեպերի»,-պատմել Է Կոռնելիոն: Հեռուստաալիքը նշում Է, որ Թրամփի հանրահավաքում գտնվող CNN-ի թղթակիցները չեն տեսել ինքնաթիռը, բայց լսել են F-16-ի ձայները: «Ինձ դուր Է գալիս այդ ձայնը, ես սիրում եմ այն»,-ասել Է Թրամփն ավիացիոն շարժիչների գվվոցի մասին, հավելելով, որ ինքնաթիռն իր հանրահավաքին եկել Է «իրեն ցույց տալու համար»: CNN-ի հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության գործակալները նույնպես հակազդել են ինքնաթիռի անսպասելի հայտնվելուն. ոմանք արագորեն ուղղվել են դեպի Թրամփը, բայց բեմի վրա այդպես Էլ չեն բարձրացել: ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2020 թվականի նոյեմբերի 3-ին: United States Elections Project-ի տվյալներով՝ արդեն վաղաժամկետ քվեարկել են ավելի քան 70 միլիոն ամերիկացիներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնի երկու թեկնածուները՝ Դոնալդ Թրամփը եւ Դեմոկրատական կուսակցությունից նրա մրցակիցը՝ Ջո Բայդենը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]