Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Աֆրիկայում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել Է 1,73 միլիոնը

Աֆրիկայում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել Է 1,73 միլիոնը
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկայի երկրներում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 1 737 550-ի՝ մեկ օրում ավելանալով 9 613-ով: Հոկտեմբերի 29-ին այդ մասին հայտնել Է eNCA հեռուստաալիքը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային ներկայացուցչության տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տարածաշրջանում կորոնավիրուսով վարակվածների մեջ մահացու վախճանների թիվը 24 ժամում աճել Է 197-ով՝ մինչեւ 41 782: Ավելի քան 1,4 միլիոն մարդ ապաքինվել Է:

Ամենից հատ ախտահարվածներ եւ մահացածներ կան Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ համապատասխանաբար 717 851 եւ 19 053: Եգիպտոսում արձանագրվել են 6 222 մահացու վախճան եւ 106 877 վարակված: Ալժիրում գրանցվել Է կորոնավիրուսի պատճառով մահվան 1 922 դեպք:

Սահարայից հարավ ընկած երկրներում ախտահարվածների եւ մահացածների թվով Հրավաֆրիկյան Հանրապետությանը հետեւում են Նիգերիան (62 224 եւ 1 135) եւ Գանան (47 775 եւ 316), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]