Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վրաստանում ավելի քան 50 կուսակցություններ կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին

Վրաստանում ավելի քան 50 կուսակցություններ կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում խորհրդարանական ընտրություններին, որոնք կկայանան հոկտեմբերի 31-ին, 150 պատգամավորական տեղի համար կպայքարեն 50 կուսակցություններ, որոնք ներկայացրել են իրենց 5 հազար առաջադրվածներին: Նախընտրական մարաթոնի ֆավորիտ Է համարվում «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը, որը հանրապետությունում իշխանության գլուխ Է անցել 2012 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացի 48 կուսակցություններից, որոնք ներկայացրել են իրենց թեկնածումների ցուցակները, առաջիկա ընտրություններին կմասնակցեն երկու ընդդիմադիր դաշինքներ, որոնք բաղկացած են տարբեր քաղաքական միավորումներից: Դրանցից մեկը՝ «Ազգային միասնական շարժում» - «Ուժը մասնություն մեջ» միացյալ ընդդիմությունն Է, որի հիմքը կազմում Է նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հիմնած «Ազգային միասնական շարժում» կուսակցությունը: Մյուս դաշինքն Է «Գեորգի Վաշաձե - Ագմաշենեբելիի ռազմավարություն», որը միավորում Է երեք կուսակցություններ:

Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ առաջիկա ընտրությունների ֆավորիտ կարող Է դառնալ «Վրացական երազանքը», որը հիմնել Է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: Եթե այն հաղթանակ տանի, ինչպես դա եղավ 2012 եւ 2016 թվականներին, ապա երրորդ անգամ կստանա ինքնուրույն կառավարություն կազմելու իրավունք: «Վրացական երազանքի» գլխավոր մրցակիցն ավանդաբար համարվում Է «Ազգային միասնական շարժումը», որը որոշել Է ընտրություններին մասնակցել ընդդիմադիր դաշինքի կազմում:

Կառավարություն կազմելու իրավունք ստանալու համար կուսակցություններին անհրաժեշտ Է հավաքել ընտրողների քվեների առնվազան 40,54 տոկոսը: Այն դեպքում, եթե կուսակցություններից ոչ մեկը չհաղթահարի այդ շեմը, խորհրդարան մտած քաղաքական ուժերը պետք Է կազմեն կոալիցիոն կառավարություն: Եթե երկշաբաթյա ժամկետում դա տեղի չունենա, նախագահն իրավունք ունի արձակելու խորհրդարանը եւ նշանակելու արտահերթ ընտրություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]