Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում պաշտպանական դիմակները նախընտրական քարոզչության միջոց են դարձել

ԱՄՆ-ում պաշտպանական դիմակները նախընտրական քարոզչության միջոց են դարձել
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացիները նահանգների մեծ մասում արդեն մի քանի օր Է, ինչ հերթեր են կանգում վաղաժամկետ քվեարկելու համար: Նրանցից շատերը ստեղծագործաբար են մոտենում դիմակով ընտրական տեղամաս գալու պահանջին:

Նյու Յորքում առանձնապես տարածված են դարձել «Քվեարարկի՛ր» կոչով դիմակները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կարծում եմ, որ սրանք ամենակարեւոր ընտրություններն են իմ ամբողջ կյանքում: Մենք բոլորս պետք Է գանք եւ արտահայտենք մեր դիրքորոշումը, որպեսզի տեղի ունենան փոփոխություններ»,- ասել Է վաղաժամկետ քվեարկության համար այդպիսի դիմակներից մեկով հերթում կանգնած կինը: Պակաս տարածված չեն նաեւ հայրենասիրական դիմակներն ամերիկյան դրոշի գույներով:

Սակայն ոմանք դիմակի միջոցով արտահայտում են իրենց վերաբերմունքը թեկնածուներից մեկի նկատմամբ: Նյու Յորքում, որտեղ բնակիչներն ավանդաբար պաշտպանում են դեմոկրատներին, ամենից շատ հանդիմանություններ Է ստանում հանրապետականների թեկնածուն՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփը:

Նախագահական ընտրությունների հիմնական օրվան՝ նոյեմբերի 3-ին ավելի մոտ նկատելիորեն ակտիվացել Է Black Lives Matter շարժումը, որն ամռանն ամբողջ երկրում ընդգրկուն ակցիաներ Էր անցկացնում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Այդ առանչությամբ շատրեը կորոնավիրուսից պաշտպանվում են սեւ դիմակներով՝ BLM սպիտակ տառերով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]