Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԵԱՀԿ ՄԽ-ի ուշադրությունը կենտրոնացված է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման վրա. Քլարկ Քուպեր

ԵԱՀԿ ՄԽ-ի ուշադրությունը կենտրոնացված է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման վրա. Քլարկ Քուպեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ուշադրությունը կենտրոնացված է երկու ոլորտներում` ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման և խաղաղ շրջաններում մարտական գործողությունների դադարեցման վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին  հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարկ Քուփերը ՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցերին:

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը  հրաժարվում է հստակեցնել, թե արդյոք ամերիկյան կառավարությունը դիտարկում է Թուրքիային եւ Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը սառեցնելու տարբերակը՝ ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու նպատակով, ինչպես առաջարկում են մի շարք ամերիկացի օրենսդիրներ:

«Դուք նշեցիք հրադադարը։ Բայց գործը միայն հրադադարի մեջ չէ: Մենք, իհարկե, ձգտում են հասնել ԼՂ-ում մարտական գործողությունների եւ բնակավայրերի թիրախավորման դադարեցմանը: Դա, անշուշտ, արվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներից է ԱՄՆ-ն: Ահա այստեղ էլ մենք աշխատում ենք ՝ Մինսկի խմբի միջոցով, որպեսզի օգնենք Ադրբեջանին ու Հայաստանին հասնել այն փուլին, երբ կարող է լինել հակամարտության կարգավորումը»,- ասել է Քուփերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]