Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պալերմոյի քաղաքային խորհուրդ է ներկայացվել Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևը

Պալերմոյի քաղաքային խորհուրդ է ներկայացվել Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Պալերմո քաղաքի քաղաքային խորհուրդ է ներկայացվել Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Իտալիայի հայ տաղանդների միության նախագահ Վալենտինա Կարախանյանը:

«Ներկայացվել է Արցախի անկախության ճանաչման բանաձև: Այն կքննարկվի ուրբաթ օրը»,- ասաց Կարախանյանը:

Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել է Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]