Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իլհամ Ալիևի կեղծ հայտարարությունները հայկական կողմի կորուստների վերաբերյալ

Իլհամ Ալիևի կեղծ հայտարարությունները հայկական կողմի կորուստների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «ենթադրությունները» հայկական և ադրբեջանական կողմերի կորուստների մասին աղերս չունեն իրականության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկատության ստուգման կենտրոնը ուսումնասիրել է Ալիևի կեղծ պնդումները interfax-ին տված հարցազրույցում:

«Ռուսական interfax-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրենց ենթադրությունների համաձայն սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմում հայկական կողմը կրել է ավելի քան 5000 մարդկային կորուստ։ Խոսելով ադրբեջանական բանակի կորուստների մասին՝ վերջինս շեշտում է, որ հայկական բանակում մարդկային զոհերի քանակը շատ ավելի մեծ է

Հայտնում ենք, որ Ադրբեջանի նախագահի «ենթադրությունները» աղերս չունեն իրականության հետ։ Ի տարբերություն Ադրբեջանի կառավարության, որն իր ռազմական կորուստները չի բացահայտում՝ պատճառաբանելով, թե դա «ռազմական գաղտնիք» է, հայկական կողմը գրեթե ամենօրյա ռեժիմով հայտնում է սեփական կորուստների մասին։ Ներկայումս մեր զոհված զինծառայողների թիվը 1065 է»,- նշում է տեղեկատվության ստուգման կենտրոնը:

Իրականությանը չի համապատասխանում նաև այն պնդումը, թե ադրբեջանական բանակի զոհված զինծառայողների թիվն ավելի փոքր է՝ հայկական կողմի համեմատությամբ։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակում է նաև հակառակորդի կրած տեխնիկական և մարդկային կորուստները։ Ըստ հրապարակված վերջին տվյալների՝ հակառակորդն ունի 6749 զոհ»,-  նշում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]