Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մոսկվայում հեռավար աշխատանքի ռեժիմը երկարացրել են մինչեւ նոյեմբերի 29-ը

Մոսկվայում հեռավար աշխատանքի ռեժիմը երկարացրել են մինչեւ նոյեմբերի 29-ը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մինչեւ նոյեմբերի 29-ը երկարացրել են աշխատակիցների առնվազն 30 տոկոսի հեռավար աշխատանքի ռեժիմի անցնելու մասին պահանջի գործողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինի հրամանագիրը:

Բացի այդ, մինչեւ նոյեմբերի վերջը երկարացվել Է 65-ից բարձր տարիքի մարդկանց եւ այն մոսկվացիների համար տնային ռեժիմը, որոնք տառապում են խրոնիկական հիվանդություններից:

Նաեւ երկարացվում Է չեկ-ին համակարգի (հեռախոսահամարների գրանցումներ մուտք գործելիս) գործողությունը գիշերն աշխատող հաստատություններում, որը թույլ Է տալիս օպերատիվ կերպով քաղաքացիներին ծանուցել այն մասին, որ նրանք կարող են շփվել կորոնավիրուսակիրների հետ: Մոսկվայի իշխանությունները պլանավորում են այդ համակարգը ներդնել նաեւ քաղաքի կառավարության ստորաբաժանումներում:

«Նոր սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտություն այսօր չկա: Բայց միեւնույն ժամանակ Էլ գործող սահմանափակումների մեղմացումը վաղաժամ Է, քանի որ կարող Է հանգեցնել իրադրության ապակայունացման»,-ասվում Է Սոբյանինի բլոգում:

Քաղաքագլուխը ճշտում Է, որ «ոչ մի մեղմացում չի լինի նաեւ դիմակի ու ձեռնոցի ռեժիմի պահպանման հսկողության մասով», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]