1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

62 տարեկանում մահացել է նախկին պատգամավոր Վարդան Զուռնաչյանը

62 տարեկանում մահացել է նախկին պատգամավոր Վարդան Զուռնաչյանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկին պատգամավոր, փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Վարդան Զուռնաչյանը COVID-19-ի հետևանքով մահացել է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:

«Հաստատում եմ լուրը, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է Վարդան Զուռնաչյանը: Այլ տեղեկություններ չեմ կարող հայտնել»,- նշեց Հակոբյանը:

Զուռնաչյանը ծնվել է 1958 թվականի հուլիսի 23-ին: Վերջինս նաև եղել է ՀՀ Գերագույն խորհրդի (ներկայում ՀՀ Ազգային ժողով) 1-ին գումարման պատգամավոր, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ազգային առաջադիմություն» պատգամավորական խմբի անդամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]