Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիայի դատարանը կվերսկսի Դեպարդիեի դեմ հետաքննությունը բռնաբարության գործով

Ֆրանսիայի դատարանը կվերսկսի Դեպարդիեի դեմ հետաքննությունը բռնաբարության 
գործով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի դատական քննիչը կվերսկսի բռնաբարության գործով ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի դեմ հետաքննությունը հայցվորի կողմից պահանջից հետո: Հոկտեմբերի 28-ին այդ մասին հայտնել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ինձ այդ մասին չեն իրազեկել»,- մեջբերում Է գործակալությունը դերասանի փաստաբանի խոսքը:

Օգոստոսի սկզբին հաղորդվել Էր, որ Ֆրանսիայի դատախազությունը քննչական դատավորին Է հղել բռնաբարության գործով հետաքննությունը վերսկսելու պահանջ, որտեղ մեղադրվում Է դերասանը: Պահանջն ուղարվել Է այն բանից հետո, երբ երիտասարդ դերասանուհին, որն արդեն Դեպարդիեի դեմ դիմում Էր գրել 2018 թվականին, կրկին դիմել Է արդարադատության մարմիններին: Գործակալությունը նշում Է, որ դերասնուհու կողմից հարուցված գանգատը քաղաքացիական հայցի տեսքով գործնականում ենթադրում Է, որ հետաքննությունը պետք Է ավտոմատ սկսվի: Գանգատի վերաբերյալ հետաքննությունը, գանգատ, որը 2018 թվականի օգոստոսին հարուցվել Էր Էքս ան Պրովանս քաղաքի (Ֆրանսիայի հարավ) դատախազությունում, կարճվել Էր 2019 թվականի հունիսին:

Անունը չհայտնած դերասանուհին, որը պնդել Է, որ աշխատել Է Դեպարդիեի հետ, հայտարարել Է, թե նա իրեն հետամտել Է, երբ ինքը 2018 թվականի օգոստոսի 6-ին եւ 13-ին նրա մոտ Է գնացել «պիեսի ոչ պաշտոնական փորձի համար»: Բազմաթիվ ստուգումներից եւ դերասանի հարցաքննությունից հետո քննիչները բավականաչափ հիմքեր չեն գտել մեղադրանքների առաջադրման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]