Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սիրիացի վարձկանների մեծ մասը հրաժարվում է մեկնել Ադրբեջան`չնայած գայթակղությունը մեծ է. SOHR

Սիրիացի վարձկանների մեծ մասը հրաժարվում է մեկնել Ադրբեջան`չնայած 
գայթակղությունը մեծ է. SOHR

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնի (SOHR) տվյալների համաձայն`  Թուրքիայի կառավարության կողմից ևս 300 սիրիացի վարձկաններ են հավաքագրվել Ադրբեջանի կողմից  Լեռնային Ղարաբաղի պատերազմում կռվելու համար, սակայն արդեն դժվարություններ են առաջացել նրանց հավաքագրման առումով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է հրապարակել Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնը:

«Վարձկանները դժվարությունների առջև են կանգնած Ադրբեջանում, չնայած որ գայթակղությունը մեծ է այնտեղ գնալու: Մարդու իրավունքների հետազոտական սիրիական կենտրոնը շարունակում է հետեւել  թուրքական կառավարության կողմից վարձկանների տեղափոխմանն Ադրբեջան, որտեղ վերջին օրերին ժամանել է ևս 300 վարձկանների նոր խումբ:

Թուրքիան դժվարություններ ունի  Լեռանին Ղարաբաղի պատերազմում նրանց ներգրավվելու առումով.  գրոհայինների մեծ մասը հրաժարվում է կռվել, քանի որ նրանք գիտակցում են, որ այնտեղ հայտնվելու են բարդ պայմաններում: Դա կապված է մարդկային մեծ կորուստների, ինչպես նաև այն գործոնով, որ գրոհայիններից շատերը չեն իմացել, որ ադրբեջանական ուժերը շիա իսլամի կողմնակիցներ են»,- նշում է Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնը:

Կենտրոնը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերին մասնակցելու համար Ադրբեջան է տեղափոխվել առնվազն 2350 վարձկաններ, որոնցից 320-ը վերադարձել են, հրաժարվելով ամեն ինչից, այդ թվում ՝ իրենց աշխատավարձից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]