Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Փարիզի Շառլ դը Գոլը դարձել Է Եվրոպայում ամենալիաբեռնված օդանավակայանը

Փարիզի Շառլ դը Գոլը դարձել Է Եվրոպայում ամենալիաբեռնված օդանավակայանը
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը, որը մինչեւ վերջին ժամանակներս ուղեւորահոսքով խոշորագույնն Էր Եվրոայում, ամենալիաբեռնվածի կարգավիճակը զիջել Է Փարիզի Ռուասի – Շառլ դը Գոլ օդանավակայանին՝ կորոնավիրուսի համավարկի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Լոնդոնի օդանավակայանի՝ հոկտեմբերի 28-ին տարածված հայտարարության մեջ:

Հիթրոուն 2020 եւ 2021 թվականներին ուղեւորահոսքի կանխատեսումը վերանայել Է դեպի նվազում՝ համապատասխանաբար 29,2 միլիոնից մինչեւ 22,6 միլիոն եւ 62,8 միլիոնից մինչեւ 37,1 միլիոն, ինչը կապված Է «COVID-19-ի երկրորդ ալիքի եւ Մեծ Բրիտանիայի կառավառրության կողմից» այն ավիաուղեւորների «թեստավորման ներդրման հարցում դանդաղ առաջընթացի հետ, որոնք ժամանում են հիվանդության բարձր մակարդակով երկրներից:

«Մեծ Բրիտանիան մրցակցային առավելությունը զիջել Է եվրոպական մրցակիցներին,- նշում են Հիթրոուում:- Առաջին անգամ Փարիզի Ռուասի – Շառլ դը Գոլն առաջ Է անցել Հիթրոուից որպես Եվրոպայի խոշորագույն օդային դարպաս, եւ նրան ընդհուպ հետեւում են Հոլանդիայի Սխիփհոլը, ինչպես նաեւ Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանը:

Ընթացիկ տարվա ինն ամսում Լոնդոնի օդանավակայանի վնասներն աճել են եւս 1,5 միլիարդ ֆունտով (1,95 միլիարդ դոլարով), ինչը պայմանավորված Է ամենից առաջ «երրորդ եռամսյակում ուղեւորահոսքի 84 տոկոսով անկմամբ»:

Հոկտեմբերի 27-ին Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակման օրական նոր դեպքերի թիվը կազմել Է 22,8 հազար, մահացել Է 367 հիվանդացած: Ընդամենը երկրում արձանագրվել Է 45 365 մահացու վախճան, ինչը դարձել Է ամենաբարձր ցուցանիշը Եվրոպայում, ախտահարվածների թիվը կազմել Է 917 հազար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]