1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պուտինը և Էրդողանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Թուրքիայի մասնակցության հարց չեն քննարկել. Պեսկով

Պուտինը և Էրդողանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին 
Թուրքիայի մասնակցության հարց չեն քննարկել. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախօրեին ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Թուրքիայի մասնակցության հարց չի քննարկվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը Պեսկովն ընդգծել է, որ միայն հակամարտող կողմերը կարող են համաձայնություն տալ բանակցություններին այս կամ այն երկրի մասնակցությանը:

Պեսկովը նաև նշել է, որ, չնայած ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությանը, մարտերը ԼՂ-ում շարունակվում են, ինչը ցավ և անհանգստություն է առաջացնում: Նա ընդգծել է, որ կայուն հրադադար չկա:

Թուրքական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 27-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հացերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: «Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը: Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքից ահաբեկիչների ավելի մասշտաբային ներգրավման կապակցությամբ»,- նշված էր Կրեմլի մամուլի ծառայության տարածած  հաղորդագրության մեջ:

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության հետ շփումների եւ հրադադարի շուտափույթ ձեռքբերման եւ ճգնաժամի ապաէսկալացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]