Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բրիտանիացի գիտնականները հայտարարել են COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութերի անկատար լինելու մասին

Բրիտանիացի գիտնականները հայտարարել են COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութերի անկատար լինելու մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ առաջին սերնդի պատվաստանյութերը կարող են ոչ բոլորի համար գործել, անկատար լինել եւ միայն նվազեցնել հիվանդության ախտանշանները, այլ ոչ թե կանխել վարակումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Մեծ Բրիտանիայի կառավարության COVID-19-ի դեմ պատվաստանյութի գծով աշխատանքային խմբի ղեկավար Քեյթ Բինգեմը:

«Պատվաստանյութերի առաջին սերունդը, ամենայն հավանականությամբ, անկատար կլինի, մենք պետք Է պատրաստ լինենք, որ դրանք կարող են չկանխել վարակումը, այլ, ավելի շուտ, նվազեցնել հիվանդության ախտանշանները, եւ նույնիսկ այդ ժամանակ կարող են աշխատել ոչ բոլորի համար կամ ոչ երկար ժամանակաշրջանով»,-Բինգեմի խոսքը մեջբերում Է Lancet հանդեսը, հավելելով, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն ամենասպասվողն Է պատմության մեջ: Աշխատանքային խմբի ղեկավարը նաեւ նշել Է, որ այժմ հայտնի չԷ՝ Մեծ Բրիտանիայում կհայտնվի արդյոք COVID-19-ի դեմ պատվաստանյութ, թե ոչ, եւ կոչ Է արել ավելորդ վստահություն եւ լավատեսություն չդրսեւորել:

Բինգեմը նյութի մեջ հայտնել Է Մեծ Բրիտանիայի կառավարության աշխատանքային խմբի՝ վեց հնարավոր պատվաստանյութերի նկատմամբ հասանելիության մասին: Ավելի վաղ կառավարության գիտական խորհրդականները հայտնել են, թե հույս ունեն, որ 2021 թվականի սկզբին Մեծ Բրիտանիայում պատրաստ կլինի պատվաստանյութը: Նրանք նույնիսկ չեն բացառում, որ պատվաստումը կարող Է սկսվել արդեն Սուրբ ծնունդից առաջ: Անկախ ուսումնասիրությունը, որն անցկացվել Է Բրիսթոլի համալսարանի մասնագետների կողմից, նախօրոք հաստատել Է Օքսֆորդում մշակվող պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]