Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ազգային տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի նախագահին

Ազգային տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել 
Չեխիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին երկրի ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ կարևորելով Չեխիայի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացումը և բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված փոխվստահությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել կառուցողական երկխոսությունը:

Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ արդեն մեկ ամիս շարունակվող լայնածավալ ռազմական ագրեսիային և դրանում Թուրքիայի ներգրավվածությանը:

 «Բարձր ենք գնահատում հոկտեմբերին Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը երրորդ երկրների կառավարությունների ներգրավվածությունը և այլ տարածքներից անհատ զինյալների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխումը դատապարտող բանաձևը: Այսօր՝ Հայաստանի և Արցախի համար այս դժվարին պահին, երբ մեր ժողովուրդը մարտնչում է կյանքի, ազատության և հայրենի հողի համար, վստահ եմ, որ բարեկամ Չեխիան կանգնած է մեր կողքին»,- մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]