Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի ռազմարդյունաբերական համալիրում ռազմական ծախսերի նվազում չեն կանխատեսում ընտրություններից հետո

ԱՄՆ-ի ռազմարդյունաբերական համալիրում ռազմական ծախսերի նվազում չեն կանխատեսում ընտրություններից հետո

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը նոյեմբերի 3-ին կայանալիք ընդհանուր ընտրությունների ցանկացած արդյունքի դեպքում չի դիմի ռազմական ծախսերի կրճատման այդ թվում Ռուսաստանում նոր սպառազինությունների զարգացման բնագավառում հաջողության պատճառով: Հոկտեմբերի 27-ին CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում դրանում համոզվածություն Է հայտնել ԱՄՆ-ի Raytheon Technologies կոնցեռնի գործադիր տնօրեն Գրեգորի Հեյսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անկերծորեն ասած, այդ քալն անիմաստ կլիներ»,- հայտարարել Է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: «Պաշտպանությունը միշտ դասվել Է այն հարցերի կարգին, որոնք լուծվում են երկկուսակցական հիման վրա: Երբ (դեմոկտրատներից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Ջոզեֆ) Բայդենը փոխնախագահ Էր, իսկ դրանից առաջ՝ սենատոր, նա բավականաչափ ողջամիտ մոտեցում Էր դավանում ազգային պաշտպանության նկատմամբ: Նա գիտակցոում Էր երկուստեք (դեմոկրատների եւ հանրապետականների – ծանոթ. խմբ.) փոխգործակցության անհրաժեշտությունն ազգային պաշտպանության կարիքների ապահովման նպատակով»,- շարունակել Է Պենտագոնի խոշորագույն կապալառուներից մեկի ղեկավարը: Հեյսը կանխատեսում Է, որ ԱՄՆ-ի ռազմական ծախսերը ցանկացած դեպքում կմնան ներկայիս մակարդակում:

«Մենք մեր տեխնոլոգիական գերազանցությունը զիջել ենք չինացիներին եւ որոշ դեպքերում ռուսներին, ուստի մեզ անհրաժեշտ Է ավելի շատ դոլաներ ներդնել մի շարք նորագույն տեխնոլոգիաների զարգացման բանագավառում, եթե պատրաստվում ենք մրցկացրել նոր ծագող սպառնալիքների հետ»,- պարզաբանել Է Raytheon-ի ղեկավարը: Հոկտեմբերի 26-ին ՉԺՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցյանը հայտարարել Է, որ Տայվանին սպառազինությունների մատակարարման համար Պեկինը պատժամիջոցներ կսահմանի Միացյալ Նահանգների Lockheed Martin-ի, Boeing Defense-ի եւ Raytheon-ի դեմ:

Ինչպես հիշեցրել Է հեռուստաալիքը, ներկայիս հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի բյուջեի ծավալը 2018 թվականի 700 միլիարդ դոլարից 2020 թվականին ավելացրել Է մինչեւ 730 միլիարդ դոլար: Ընտրություններում նրա մրցակից Բայդենը հայտարարություններ չի արել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի կրճատման պաշտպանությամբ ի տարբերություն նրա Դամոկրատական կուսակցության առաջադիմական թեւի մի շաք ներկայացուցիչների: Նախկին փոխնախագահը նախընտրական ծրագրում խոստացել Է պետության միջոցները կենտրոնացնել նորաստեղծական տեխնոլոգիաների զարգացման համար կիբեռտարածությունում, տիեզերքում եւ արհեստական ինտելեկտի բնագավառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]