Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

 Չինաստանը կասեցրել Է ռուսաստանյան երեք նավերից բեռների ընդունումը COVID-19-ի պատճառով

 Չինաստանը կասեցրել Է ռուսաստանյան երեք նավերից բեռների ընդունումը COVID-19-ի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի մաքսային մարմինները մեկ շաբաթով դադարեցրել են ռուսաստանյան երեք նավերից ներմուծման հայտարարագրերի ընդունումը ծովամթերքների արտաքին փաթեթավորման վրա կորոնավիրուս հայտնաբերելու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ՉԺՀ-ի գլխավոր մաքսային վարչության կայքում:

«Համաճարակի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի ու տնտեսական գործունեություն վարելու հարցերով զբաղվող Շանդունի նահանգի ղեկավար խումբը ծանուցել Է, որ նուկլաինաթթուների նմուշների թեստը, որոնք վերցվել են այն ծովամթերքների արտաքին փաթեթավորումներից, որոնք ներմուծվել են ռուսաստանյան երեք ձկնորսական նավերից եւ Նիդեռլանդների սառնարանային պահեստներից մեկից, դրական արդյունք Է տվել»,-ասվում Է գերատեսչության հայտարարության մեջ:

Նշվում Է, որ մաքսային մարմիններն ամբողջ երկրում հոկտեմբերի 27-ից մեկ շաբաթով կասեցնում են ներմուծման հայտարարագրերի ընդունումը Proekt-1Gela LTD., Darlallcsevnaush Flot, Guldran Gursaami LTD. նավերից եւ նիդեռլանդական մեկ սառնարանային պահեստից՝ Daalimpex Harlingen B.V-ից: Նշված ժամկետի լրանալուց հետո համապատասխան փաստաթղթերի գործունեությունն ավտոմատ կերպով կվերսկսվի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]