Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Նոյեմբեր

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ներկայացրել է համազգային հանգանակության աշխարհագրությունը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ներկայացրել է համազգային 
հանգանակության աշխարհագրությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքի համար հանգանակություններ են ստացվել աշխարհի 73 պետություններից։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հաղորդագրությունից, որը հրապարակվել է Facebook սոցիալական ցանցի օգտահաշվում։ 

Առաջին 150 միլիոն դոլարի հանգանակության մեջ ամենամեծ բաժինը պատկանում է ԱՄՆ-ից հանգանակված գումարներին՝ 45․3 տոկոս։ Հայաստանի Հանրապետությունում հանգանակվել է ընդհանուր գումարի 33․3 տոկոսը։ Հանգանակության ծավալով երրորդը Ռուսաստանի Դաշնությունն է` 10․7 տոկոսով։ Ծավալով չորրորդն ու հինգերորդը Ֆրանսիան ու Գերմանիան են՝ համապատասխանաբար՝ հանգանակության 2․9 ու 1․0 տոկոսով։ 

Սեպտեմբերի 27-ին Հիմնադրամը հայտնել էր, որ «միասնական որոշում է կայացվել՝ սկսել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ՝ աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին»։

Հիմնադրամից հայտնում են նաև, որ նվիրատվություններն ընդունվում են հիմնադրամի կայքում www.himnadram.org հասցեով, ինչպես նաև փոխանցումներ կատարելով ՀՀ Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները՝ նույն էջում):





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ