Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իջևան քաղաքում և Առինջ գյուղում նախատեսված են գազամատակարարման պլանային ընդհատումներ

Իջևան քաղաքում և Առինջ գյուղում նախատեսված են գազամատակարարման 
պլանային ընդհատումներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 29-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության, Աբովյան, Թավրիզյան, Վասիլյան, Երևանյան, Թևոսյան, Չարենցի, Երիտասարդական և Մայիսի 28-ի փողոցների գազասպառողների, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]