Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

 Թրամփը փախստականների ընդունման սահմանաքանակն իջեցրել Է մինչեւ ռեկորդային ցածր մակարդակ

 Թրամփը փախստականների ընդունման սահմանաքանակն իջեցրել Է մինչեւ ռեկորդային ցածր մակարդակ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2021 ֆինանսական տարում (սկսվել Է հոկտեմբերի 1-ից) փախստականների ընդունման սահմանաքանակն իջեցրել Է մինչեւ 15 հազար՝ նվազագույն մակարդակը 1980 թվականից ի վեր: Համապատասխան հուշագիրը հոկտեմբերի լույս 28-ի գիշերը տարածել Է Սպիտակ տունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2021 ֆինանսական տարվա ընթացքում ԱՄՆ-ում մինչեւ 15 հազար փախստականների ընդունումն արդարացված Է հումանիտար նկատառումներով կամ այլ կերպ համապատասխանում Է ազգային շահերին»,- ասված Է փաստաթղթում:

Ինչպես ընդգծել Է նախագահը, այնպիսի երկրներից անձինք, ինչպիսք են Եմենը, Սիրիան եւ Սոմալին, չեն կարող ընդունվել որպես փախստականներ, «բացառությամբ նրանց, որոնց իրավիճակն առանձնահատուկ մարդասիրական անհանգստություն Է հարուցում»:

2020 ֆինանսական տարում այդ սահմանաքանակը կազմել Է 18 հազար, եւ այն ժամանակ դա գրեթե կիսով չափ կրճատվել Է 2019 թվականի համեմատությամբ, երբ ցուցանիշը հավասար Էր 30 հազարի: Ինչպես ավելի վաղ նշել Է The Washington Post թերթը, 15 հազարի մակարդակը դարձել Է ամենացածրն անցած տասնամյակների ընթացքում:

Վերջին անգամ զուգադրելի մակարդակ Է եղել 1980 թվականին, երբ ընդունվել Է հատուկ օրենք փախստականների մասին, որն ընդունման սահմանաքանակը 17,4 հազարից բարձրացրել Է մինչեւ 50 հազար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]