Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ուրախ եմ դրա համար. Փաշինյանն անդրադարձավ երեկվա ելույթի նկատմամբ հակասական գնահատականներին

Ուրախ եմ դրա համար. Փաշինյանն անդրադարձավ երեկվա ելույթի նկատմամբ 
հակասական գնահատականներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկվա իր ելույթին, որը բազմաթիվ հակասական գնահատականների տեղիք է տվել: «Անկեղծ ասած, տարօրինակ չթվա՝ ուրախ եմ դրա համար: Այդ ելույթն ուներ երկու նպատակ՝ միջազգային հանրությանը ի ցույց դնել հայկական կողմերի կառուցողականությունը եւ նաեւ հայ ժողովրդի հաստատակամությունը՝ Արցախի իրավունքների համար անմնացորդ պայքարելու տրամաբանության մեջ:

Երկու խնդիրն էլ լուծված են լիովին՝ մի փոքր անսովոր, բայց բավական արդյունավետ ձեւով: Եւ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր հաստատակամության համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ժողովրդին հղված այսօրվա ուղերձում նշեց վարչապետը՝ ավելացնելով, որ խնդիրն է երեկվա ելույթի արդյունքում առաջացած էներգիան վեր ածել կոնկրետ գործի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]